Աշտարակի Ն. Աշտարակեցու փողոցում, մայիսի 31-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հարվածել բետոնե կողնակին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























