Երեւանի Խանջյան փողոցում, մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բախման հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























