Երեւանի քաղաքապետարանի սեփական եկամուտների հավաքագրման մայիսի կատարողականը կազմել է 100 տոկոս: Այս մասին նշվել է քաղաքապետարանում այսօր՝ հունիսի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ:

Վարչական շրջանների մասով զեկուցվել է, որ, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր 11 վարչական շրջաններն ապահովել են հավաքագրման 100 տոկոս ցուցանիշը, որոշ դեպքերում անգամ գերակատարել:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պատասխանատուների աշխատանքը: