Երեւան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին, մայիսի 31-ին, ժամը 14.55-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարին եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին` 24-ամյա Իրինա Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: