Երեւանում տաքսիների նոր կայանատեղիների կահավորման նախագծերը պատրաստ են եւ ուղարկվել են ՃՈ՝ համապատասխան ճանապարհային նշաններով կահավորելու համար:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին, այդ թվում՝ վարչական շրջանների ղեկավարներին, հանձնարարել է շարունակել կայանատեղիների հնարավոր նոր վայրերի ուսումնասիրություններն ու ներկայացնել  համապատասխան առաջարկություններ:

Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նաեւ կանգառասրահների արտաքին պատշաճ տեսքի ապահովմանը եւ, մաքրելով ցուցատախտակների վրա փակցված տարատեսակ հայտարարությունները, խստորեն հետեւել, որպեսզի այդ նպատակով բացառապես օգտագործվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված հայտարարությունների համար նախատեսված բազմաթիվ ցուցատախտակները: