Մայիսի 31-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց-240» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 58 շենքի բակում հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու եւ բախվել վերջինիս «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: