Իջեւան-Երեւան ճանապարհի 85-րդ կմ-ին, մայիսի 31-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել հողապատ տարածքին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: