Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մունիսի 2-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կորյունի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում ավտոբուսի կողային ապակու մեջ ծառի ճյուղեր է մտել (ավտոբուսը կայանելու ժամանակ) եւ ավտոբուսը խանգարում է երթեւեկությանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավտոբուսի (վարորդ` Մ. Մ., մակնիշը չպարզված, 15 ՕՍ 596 համարանիշի) հետեւի կողային ապակուց դուրս են բերել ծառի ճյուղերը:





























