Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 15.49-ին ահազանգ է ստացվել, որ քամուց պոկվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Զ.Վարդանի թիվ 37 հասցեում գտնվող «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի տանիքը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ քամու հետեւանքով պոկվել է բանկի տանիքը (մոտ 400 քմ) ամբողջությամբ: