2013թ. Հայաստանում միջնակարգ դպրոցների շինարարության եւ վերանորոգման համար ծախսվել է մոտ 4.1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 10 մլն դոլար՝ խմբ.): Այս մասին հունիսի 2-ին խորհրդարանում հաղորդեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ 2013թ. ընթացքում Հայաստանի պետբյուջեի կատարողականի լսումների ժամանակ:

Միջնակարգ դպրոցների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 2.6 մլրդ դրամ, շինարարության վրա՝ 1.5 մլրդ: 416.4 մլն ծախսվել է վարժարանների վրա, եւս  165 միլիոն՝ սպորտային օբյեկտների շինարարության վրա, 159 մլն դրամ՝ վերանորոգման:

2013թ. նախարարության ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 7.5 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով 18.1 մլն դոլար՝ խմբ.):