Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ մայիսի 31-ին ժամը 21.10-ի սահմաններում, քամուց վնասվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Իսրայել Օրիի թիվ 1 փողոցի 1-ին նբանցք 6-րդ տան տանիքը եւ քանդվել հարակից փայտե օժանդակ կառույցը ամբողջությամբ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ քամու հետեւանքով վնասվել է Վ.Ա.-ին պատկանող տան տանիքը (մոտ 15 քմ) եւ հարակից փայտե օժանդակ կառույցն ամբողջությամբ (մոտ 30 քմ):





























