Երեւանում՝ Արշակունյաց պողոտայի 42/2 շենքի բնակարաններից մեկում, հունիսի 1-ին հայտնաբերել են տանտիրուհու դին: 77-ամյա Սվետլանա Ֆարգայանին հայտնաբերել են սանհանգույցում՝ չորանոցի խողովակից կախված վիճակում:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: