Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ժամանած մի խումբ գործարարների՝ Ջոզեֆ Ուղուրլյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հիդրոէներգետիկայի ոլորտին:

Նախագահը կարեւորել է արտերկրի առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը` հավելելով, որ այն դրականորեն կազդի մեր երկրում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա: