Փրկարար ծառայությունը հունիսի 2-ին, ժամը 17.30-ին տեղեկատվություն է ստացել, որ քամու հետեւանքով ծառը պոկվել եւ ընկել է Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 28 հասցում գտնվող խանութի տանիքին:
Հրշեջ-փրկարարները ծառը իջեցրել են տանիքից, մասնատել այն եւ հեռացրել ճանապարհի երթեւեկելի հատվածից:





























