Հունիսի 2-ին, ժամը 21.42-ին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 2-ին տեղական ժամանակով ժամը 17.00-18.00-ը Տաշիրում տեղացել է հորդառատ անձրեւ, որի քանակությունը 1 ժամում կազմել է 47 մմ:
Անձրեւի հետեւանքով Տաշիր գետը վարարել է եւ դուրս եկել ափերից. կան ջրածածկումներ եւ հեղեղումներ:





























