Հունիսի 2-ին, ժամը 14.05-ից մինչեւ 21.20 ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 133 կայաններից իրականացվել են թվով 30934 կրակոց:

Կրակոցներն իրականացվել են Արմավիրի մարզի Շենիկ, Կողբավան, Հացիկ, Վանանդ, Արտամետ, Բերքաշատ, Արեւադաշտ, Շենավան, Ամասիա, Բամբակաշատ, Նոր Արտագերս, Այգեշատ, Արմավիր, Ալաշկերտ, Մրգաշատ, Արաքս, Արշալույս, Ծաղկալանջ, Տալվորիկ, Նոր Կեսարիա, Գետաշեն, Նալբանդյան, Ջանֆիդա, Արազափ, Մարգարա, Ակնալիճ գյուղերում: