Իսպանիայի 60 քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` երկրում ապագա միապետության հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով, գրում է The Guardian-ը:

Ամենախոշոր ցույցերը տեղի են ունեցել Մադրիդում եւ Բարսելոնայում: Ըստ ոստիկանության` Մադրիդի Պուերտա-դել- Սոլ հրապարակում հավաքվել է 20 հազար մարդ: Ցույցերը սկսվել են, երբ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը հրաժարվել է գահից` հօգուտ իր ավագ որդի արքայազն Ֆելիպեի:

Ցուցարարները դժգոհ են արքայազն Ֆելիպեի թեկնածությունից: Մարդիկ պահանջում են հանրաքվե անցկացնել` պարզելու` կմնա արդյոք Իսպանիան միապետություն, թե կդառնա հանրապետություն, փոխանցում է Gazeta.ru-ն: