Հնդկաստանի գյուղատնտեսության զարգացման նախարարը զոհվել է Դելիում` վթարի հետեւանքով:
«Վթարը տեղի է ունեցել օդանավակայանի ճանապարհին: Նրա սրտի աշխատանքը դադարել է», - լրագրողներին պատմել է տրանսպորտի նախարար Նիտին Գադկարին: Ստացված վնասվածքներից նախարարը մահացել է հիվանդանոցում, նշել են իշխանությունները:
64-ամյա Գոփինաթհ Մունդեն նախարար էր նշանակվել մեկ շաբաթ առաջ: Նա պետք է աշխատեր Նարենդրա Մոդիի թիմում, որը Հնդկաստանի վարչապետ է դարձել մայիսի վերջին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մայիսի ընտրություններին նոր վարչապետի ազգայնական կուսակցությունը ամենահամոզչ հաղթանակն էր տարել` վերջին 30 տարիներին Հնդկաստանում երբեւէ տեղի ունեցած ընտրությունների ընթացքում:





























