ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի կենտրոնում լվացքատանը անհայտ անձի կողմից իրականացրած հրաձգության հետեւանքով վիրավորվել է յոթ մարդ, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, փոխանցում է Chicago Tribune թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ըստ նրա` տուժածների շարքում 14-ամյա դեռահաս կա, որի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, հրշեջները եւ շտապօգնության հինգ մեքենա: Միջադեպի այլ մանրամասներ չեն նշվում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























