Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտնել է Սլավյանսկի մոտ ԲՄՊ-ների եւ նռնականետների կիրառմամբ գործողության անցկացման մասին:

«Սլավյանսկի մոտ հակաահաբեկչական գործողության հարձակողական ակտիվ փուլն է ընթանում: Սեմյոնովկայում ահաբեկիչներին հաջողվել է մի քանի անգամ նռնականետքվ հարվածել մեր ԲՄՊ-ին»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Ավակովը նաեւ Սլավյանսկի, Կրամատորսկի եւ հարակից այլ բնակավայրերի խաղաղ բնակչությանը հորդորել է տանից դուրս չգալ: