«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ ՀԱԿ երիտասարդական կառույցում շարունակվում են կոնֆլիկտները Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի թիմերի միջեւ։ Արամ Մանուկյանին հաջողվեց կառույցի ղեկավար մարմիններում ունենալ մեծամասնություն, սակայն ԼՏՊ-ն ֆինանսների տնօրինման հարցը վերապահել է Լեւոն Զուրաբյանին։ Ըստ աղբյուրի՝ դա բերել է երկու պատգամավորների անձնական հարաբերությունների էլ ավելի վատթարացմանը, քանզի ՀԱԿ խմբակցության ղեկավարը տարբեր պատրվակներով միշտ ձգտում է ձգձգել ֆինանսների տրամադրումը եւ փորձում է արամմանուկյանական երիտասարդական մեծամասնությանը նվաստացնել։ Ասում են, որ անգամ երիտասարդական կոնգրեսի խորհուրդը մտադիր է գրավոր բողոքով դիմել «ծերուկին»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























