72 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուսաստանցի գրականագետ, երաժշտական եւ գրական քննադատ, հրապարակախոս Սվյատոսլավ Բելզան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է երաժիշտ Դենիս Մացուեւը:

«Մտերիմ ընկերս՝ Սվյատոսլավ Բելզան, այլեւս չկա...»,- գրել է  Մացուեւը, փոխանցում է  Gazeta.ru-ն:

Մահվան պատճառը չի հաղորդվում: Բելզան «Կուլտուրա» հեռուստաալիքի երաժշտական տեսաբանն էր, Բունինի անվան մրցանակի ժյուրիի նախագահը: