Երգչուհի, Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:
Ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման՝ ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ 2013 թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 23:40-ի սահմաններում, Երեւանի քաղաքի Գր. Լուսավորիչ եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում, միմյանց են բախվել Արամ Հովհաննիսյանի կողմից վարած «Ռենո» եւ Էդուարդ Տոնոյանի կողմից վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ու վերջինիս երկու ուղեւորները եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Շուշան Պետրոսյանը ստացել են մարմնական վնասվածքներ։
Ոստիկանությունից հայտնել էին, որ դեպքի առթիվ 2013թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Ըստ ոստիկանության ՝ 2014թ. փետրվարի 4-ին քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերով՝ արարքի մեջ հանցակազմ չկա, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը: Որոշման օրինականությունը ստուգվել է ՀՀ գլխավոր եւ Երեւան քաղաքի դատախազությունների կողմից։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում





























