Փրկարար ծառայությունը հունիսի 3-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-1» միջպետական ավտոճանապարհի Երեւան-Աշտարակ հատվածի 1-ին կմ-ում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 SM 868 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչից վարորդը եւ 3 ուղեւորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:





























