Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերում հրթիռակոծության հետեւանքով հայ է զոհվել: Սիրիայում լույս տեսնող հայկական «Գանձասար» թերթը գրում է, որ 1957թ. ծնված  Անդրանիկ Գանթարճյանը զոհվել է Նոր Գյուղ թաղամասում: Նրա մարմինը հայտնաբերվել է փլատակների տակ: Նույն թաղամասում փլատակների տակ հայտնաբերվել է վիրավոր Մանուկ Գազելյանը, իսկ Չալա թաղամասում՝ Հովսեփ Արամյանը: Վիրավորների վիճակը կայուն է:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 1-2-ին հրթիռակոծության եւ ռմբակոծության հետեւանքով վնասվել է հայկական  «Զվարթնոց» եկեղեցին, ինչպես նաեւ հայկական դպրոցները:   Նշվում է, որ ինտենսիվ գնդակոծության է ենթարկվում նաեւ հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը: