Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել: ԱՊԱ-ի տվյալով՝ դեպքը կատարվել է շթման գծի  N զորամասում:

Զինծառայող Նայիդ Միրզոեւը իբրեւ թե անվտանգության կանոնները չպահպանելու արդյունքում կրակել է ծառայակցին՝  19-ամյա Զոհրաբ Մամեդովին: Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ: ԱՊԱ-ի հետ զրույցում Ադրբեջանի ՆԳՆ-ի ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Մամեդովը զորակոչվել էր Լերիքի շրջանից: