Բաքվի Գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալա Աբութալիբովը հունիսի 3-ին հանդպել է մի խումբ   փախստականների հետ, հայտնում է minval.az-ը: Հանդիպումն աննախադեպ սկանդալով է ավարտվել: Աբութալիբովը խիստ վիրավորել է փախստականներին եւ հարկադիր վերաբնակեցվածներին:

Հանդիպման ընթացքում լսելով փախստականների գանգատները՝ Բաքվի Գործադիր իշխանության ղեկավարը զայրացել է եւ հայտարարել, որ Բաքվում փախստականներին վերաբնակեցնելու որոշումը ճիշտ չէր, այնուհետեւ Էթիկայի նորմերից դուրս արտահայտություններ է  իրեն թույլ տվել:

«Դուք՝ փախստականներդ, տղամարդ չեք: Եթե տղամարդ լինեիք, չէիք գա մեզ մոտ՝ լքելով ձեր հողերը: Ձեր եւ ձեր կանանց միջեւ ոչ մի տարբերություն չկա: Ձեզ Բաքու թողնելը խիստ սխալ որոշում էր»:

Սկսված վեճին միջամտել է ոստիկանությունը: Հաջիբալա Աբութալիբովըհանդիպման վայրը լքել է ոստիկանության ուղեկցությամբ: