Մասաչուսեթս նահանգում գերմանական հովվաշան երեք ամսական ձագը խորտակել է իր տերերի ավտոմեքենան: Միջադեպը տեղի է ունեցել, երբ երիտասարդ շան սեփականատեր Ջոն Կաստելլոն նրա  հետ զբոսանքի է դուրս եկել:

Կոստելլոյի խոսքերով, հովվաշունը, ում անունը չի նշվում, գործարկել է մեքենան, երբ նրանք պատրաստվում էին տուն վերադառնալ: Մեքենան կանգ էր առել հենց լճակի մոտ, որտեղ Ամերկացին զբոսնել է շան հետ: Տղամարդը բացել է մեքենային դուռը եւ շունը, ցատկելով ներս, թաթով դիպել է փոխանցման տուփին, այնուհետեւ ընկել գազի ոտնակին, հաղորդում է Lenta.ru:

Մեքենան մի քանի մետր առաջ է գնացել եւ ընկել ջուրը: «Մեր մեքենան գնացել է լողալու, ինչպես եւ մենք բոլորս», - իրավիճակը մեկնաբանել է Կաստելլոն: Ոստիկանների խոսքերով, «լողալուց» հետո մեքենան այլեւս անպիտան է: