Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Սպիտակի բաժնի ծառայողներն օրերս Լուսաղբյուր գյուղից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սամվել Շ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 29-ից ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: