Հունիսի 3-ին, ժամը 09.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Զեդեա (ժ.04. 00-ի սահմաններում), Թառաթումբ եւ Աղնջաձոր (ժամը 06.15-ից մինչեւ ժամը 06.30-ը), Գլաձոր (ժամը 05.00-ի սահմաններում) եւ Հերմոն (ժամը 04.30-ից մինչեւ ժամը 07.30-ի սահմաններում, ընդհատումներով) գյուղերի բերգատու այգիներ եւ ցանքատարածքներ:
Նշված գյուղերը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Հունիսի 3-ին, ժամը 12.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.30-ի եւ ժամը 06.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Սյունիքի մարզի Վերին շեն գյուղի բերգատու այգիներ եւ ցանքատարածքներ:
Նշված տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:





























