Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հայտարարել է, որ Լուգանսկում եւ Դոնեցկում զինված բախումների արդյունքում զոհվել է 181 մարդ, գրեթե 300 մարդ վիրավոր է, փոխանցում է  ЛIГАБiзнесIнформ-ը:

«Ընդհանուր առմամբ Լուգանսկում եւ Դոնեցկում ահաբեկչական գործունեության հետեւանքով զոհվել է 181 մարդ, վիրավորվել՝ 293-ը, ընդ որում՝ զոհվածներից 59-ը զինծառայող են եղել».- ասել է Մախնիցկին:

Գլխավոր դատախազը հայտնել է, որ Ուկրաինայի իրավապահները զանգվածային անկարգությունների եւ ահաբեկչական ակտերի հետ կապված 675 քրեական գործ են հետաքննում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի արեւելքում հատուկ գործողության արդյունքում 50-ից ավելի ուժային է զոհվել: Զոհերի թվի մասին ճշգրիտ տվյալներ նախկինում չէին հաղորդվում: