Թայլանդի ռազմական ուժերը չեղարկել են պարետային ժամը մի շարք զբոսաշրջային գոտիներում, Բանգկոկում այն դեռ գործում է, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
Մայրաքաղաքի փողոցներում նախկինի պես արգելված է հայտվել կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 4-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Թայլանդի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պրայուտ Չան-Օչան ազգային հեռուստատեության եթերից մայիսի 22-ին հայտարարեց ռազմական հեղաշրջման եւ երկրում ռազմական իշխանության հաստատման մասին: Ձեւավորվել է ռազմական կառավարություն գեներալի գլխավորությամբ: Երկրի ամբողջ տարածքում, ներառյալ հանգստյան գոտիները, պարետային ժամ է մտցվել: Ավելի վաղ զինվորականները ձերբակալել են մի շարք հեղինակավոր քաղաքական գործիչների եւ երկրի նախկին վարչապետներին, որոնցից երեքն արդեն ազատ են արձակվել:





























