ԲՀԿ կուսակցության համամասնական ցուցակի 21 անդամ ինքնաբացարկ է ներկայացրել՝ հրաժարվելով վերցնել պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի՝ «Շերիֆի» մանդատը: Այս մասին NEWS.am-ին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն այս պահին ուսումնասիրում է ստացված ինքնաբացարկի դիմումները, իսկ նիստ հրավիրելու է սհմանված ժամկետի մեջ՝ 7 օրվա ընթացքում:

Չի բացառվում, որ սահմանված ժամկետում այլ ինքնաբացարկի դիմումներ նույնպես լինեն:

Հիշեցնենք, որ Շերիֆը պատգամավորական մանդատից հրաժարվել է մայիսի 6-ին՝ առողջական խնդիրների պատճառով: