Հունիսի 2-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Ա.Դ.-ի անվամբ Երեւան քաղաքի բնակիչ Ս.Ա.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ յոգուրտ տեսակի սննդամթերքի տարայի միջից հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենով փաթեթավորված երկու փաթեթ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, թե դրանցից մեկում առկա է եղել ընդհանուր 0,136 գրամ քաշով դարչնագույն զանգված, իսկ երկրորդում՝ ընդհանուր 1,515 գրամ քաշով B-8 գործարանային գրառմամբ սպիտակ գույնի երեք ամբողջական դեղահաբ եւ երկու կտոր:
Հայտնաբերված զանգվածները փաթեթավորվել եւ ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























