Հունիսի 2-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վթարի հետեւանքով բուժօգնություն է ստացել 24-ամյա քաղաքացուհի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, թիվ 26 երթուղու ավտոբուսի վարորդը Երեւանի Սվաճյան փողոցի թիվ 26 հասցեի մոտ բախվել է առջեւի ավտոմեքենային, ինչի հետեւանքով ուղեւորուհին սրահում վայր է ընկել եւ ստացել վնասվածքներ:

Կատարվում է քննություն: