Հունիսի 2-ին, ժամը 21.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի փողոցի թիվ 8/3 շենքի բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 2-ին, ժամը 21.00-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:





























