Մասնագետներին հաջողվել է տեղայնացնել Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տեխնիկական գոտում կայանված Իլ-96 ինքնաթիռում բռնկված հրդեհը, իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրին վկայակոչելով հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ ինքնաթիռի` ողջ մակերեսով հրդեհման մասին տեղեկություններ էին շրջանառվում: ՌԴ ԱԻՆ տվյալներով, օդանավակայանը շարունակում է նորմալ աշխատանքային ռեժիմով գործել: Դեպքի վայր են ժամանել օպերատիվ-քննչական խմբի անդամները: Գործակալության զրուցակցի հաղորդմամբ, հրդեհը օդաչուի խցից է տարածվել: «Ժամը 15:26-ին հրդեհը տեղայնացվել է, նախնական տվյալներով` տուժածներ չկան», - նշել է հիշյալ աղբյուրը:
Հրդեհի մարման աշխատանքներին 18 մարտական հաշվարկ եւ 63 մարդ է մասնակցում:





























