Հունիսի 3-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի եւ Շվեյցարիայի նախագահների երկկողմ, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին Սերժ Սարգսյանը եւ Դիդիե Բուրկհալտերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Դիդիե Բուրկհալտերը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին:





























