Ռուսաստանի Իժեւսկ քաղաքի բնակիչը խանդել է նախկին ընկերուհուն եւ վրեժխնդրության ինքնատիպ եղանակ գտել: Ինչպես Ուդմուրտիայի դատախազությունից են հայտնում, տղամարդուն դուր չի եկել, թե ինչպես է իր նախկին սիրեցյալը հաճախորդի հետ շփվում:
Խանդի պոռթկման պահին նա դանակով, պտուտակահանով եւ շաղափով ծեծել է կնոջը, այնուհետեւ դագաղի մեջ պառկեցրել ու փակել այն, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ծնողների եւ ոստիկանների մասնակցությամբ շուրջ 3 ժամ տեւած բանակցություններից հետո տղամարդը համաձայնել է բաց թողնել կնոջն ու ոստիկանությանը հանձնվել: Հիմա էլ նա է քրեական գործից «կախված»:



























