Սիրիայում ընտրությունների հարցերով բարձրագույն դատական կոմիտեի նախագահ Հիշամ աշ-Շաարը հայտարարել է նախագահական ընտրություններում ընտրողների ռեկորդային մասնակցության եւ ընտրատեղամասերում որեւէ խախտման բացակայության մասին: Միաժամանակ, Ողջ օրվա ընթացքում  Սիրիայի պետական հեռուստատեսությամբ շարունակվում է տեղեկատվական մարաթոնն առանց ընդհատումների, որի ժամանակ ուղիղ միացումներ են տեղի ունենում տարբեր քաղաքների փողոցներից ու ընտրատեղամասերից:

Սիրիացիները նշում են, որ ընտրությունների են եկել ահաբեկչությանը դիմագրավելու եր երկրի ամբողջականությունը պահպանելու նպատակով: Նրանք երկրի ներկա իշխանություններին աջակցող կարգախոսներ են վանկարկում:

Սիրիայի նախագահի պաշտոնին հավակնում են ներկա նախագահ Բաշար Ասադը, վարկանա զարգացման հարցերով նախարար, կմունիստ Մահեր Հաջարը եւ նախկին նախարարներից Հասան Նուրին: Քվեարկությունը կավարտվի Երեւանի ժամանակով 20.00-ին: