Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զարմացավ՝ իմանալով, որ այսօր՝ հունիսի 3-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել՝ կանալավորելու իր եղբոր որդուն՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանին, որը հունիսի 1-ի գիշերը դանակահարել էր 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին:

«Իմ եղբոր որդո՞ւն: Իմ եղբոր որդին հայր, ունի զանգեք նրան հարցրեք: Հիմա եթե Ձեր ազգականը մի բան անի, Դո՞ւք եք պատասխան տալու: Թողեք քննությունը ավարտվի, հետո կխոսենք: Ամեն դեպքում օրենքի առաջ բոլորը հավասար են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետն ու անջատեց հեռախոսը:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Օսիպյանը հերքել էր, որ իր եղբոր որդին մարդ է դանակահարել:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին գիշերը տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: