Մարմնավաճառներ Անժելա Խ.-ն, Պայծառ Դ.-ն, Էլմիրա Խ.-ն մեղադրվում են ոստիկաններին ածելիով սպառնալու մեջ, իսկ Նարե Ն.-ն՝ ոստիկանին ածելիով վնասելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 1-իշ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում: Անժելան, Պայծառը, Նարեն եւ Էլմիրան մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժանմունք: Այստեղ մարմնավաճառները վիճաբանել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներ Բաբկեն Ա.-ի, Խաչատուր Մ.-ի եւ Արման Ն.-ի հետ, որի ժամանակ չեն ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, եւ իրենց մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո` փորձել են ածելիով վնասել Արմանի դեմքը, հետապնդել է նրան եւ Բաբկենին` հարկադրելով նրանց ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմելու: Նարեն էլ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկան Արմանի նկատմամբ`վնասելով նրա աջ դաստակը:
Անժելա Խ.-ին, Պայծառ Դ.-ին եւ Էլմիրա Խ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Նարե Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-10 տարի ժամկետով: Անժելայի դեպքում խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուս երեքը կալանավորված են:
Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:





























