Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղիում` «Հայռուսգազարդ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 28 UL 040 (վարորդ` Հ. Մ.), «Մերսեդես C200» մակնիշի 70 MV 101 (վարորդ` Գ. Խ.) եւ «Մերսեդես C200» մակնիշի 51 AV 100 պետհամարանիշերի (վարորդ` Գ. Խ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի փականները: