Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում հունիսի 3-ին 4 տարեկան աղջիկ երեխա է մահացել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նունե Էվինյանը:
Նրա խոսքով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 1-ին ժամը 20:00-ի սահմաններում, բժիշկների կողմից նրա վիճակը գնահատվել է ծանր: Թե կոնկրետ ինչ խնդիր է ունեցել 4-ամյա աղջնակը, Նունե Էվինյանը հրաժարվեց որեւէ բան ասել՝ ավելացնելով միայն, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:
Հիվանդանոցի բժիշկներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխան ուղեղի հետ կապված խնդիր է ունեցել, այդ պատճառով չեն կարողացել փրկել նրան:
Նշենք, որ երեխան հիվանդանոց էր տեղափոխվել բարձր ջերմությամբ՝ ջրծաղիկ ախտորոշմամբ:




























