Նյու Յորքի դատարանը ամերիկացուն դատապարտել է երեք ամսվա ազատազրկման՝ Մոնղոլիայից ԱՄՆ դինոզավրերի կմախքներն ապօրինի  անցկացնելու համար:

Էրիկ Փրոքոփին ապօրինի ԱՄՆ էր  բերել 70 միլիոն տարի առաջ ապրած տիրանազավրի ոսկորներ, եւ դրանք վաճառել միլիոն դոլարով, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել: Դատախազները նույնիսկ գովել են նրան՝ քննության հետ համագործակցելու համար, նշելով, որ նա օգնել էր բացահայտել  թալանված հանածոների եւ ազգային գանձերի միջազգային սեւ շուկան:

Դինոզավրերի կմախքները վերադարձվել են Մոնղոլիա, որտեղ դրանք պետք է ցուցադրվեն նոր թանգարանում: