Կարկուտի ուղեկցությամբ փոթորկից հետո ԱՄՆ-ում տուժել է տասը մարդ, հաղորդում է Reuters-ը:

Կարկուտի հատիկները մոտավորապես բեյսբոլի գնդակի չափ են եղել: Հաղորդվում է նաեւ Նեբրասկայում, Այովայում, Վայոմինգում տոռնադոյի մասին, փոխանցում է Gazeta.ru-ն:

Փոթորիկի եւ կարկուտի հետեւանքով մի շարք նահանգներում չեղյալ է հայտարարվել 30 թռիչք: Այովա նահանգի այլ շրջաններում  ստիպված են եղել կանգնեցնել փրայմերիզները, քանի որ ընտրատեղամասերի աշխատակիցները եւ ընտրողները ստիպված են եղել փոթորկից պաշտպանվելու համար ապաստան փնտրել: