Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 09.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ձորագյուղ - Կուրթան գյուղ ավտոճանապարհը անձրեւների հետեւանքով ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթեւեկությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով հանրապետական Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ - Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթեւեկությունը: