Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում այրվում է տուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների` այրվում է երկհարկանի տան տանիք` մոտ 225 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.27-ին, մարվել` ժամը 05.55-ին:

Ամբողջությամբ այրվել են 3-րդ փողոցի Ա. Մ.-ին պատկանող տան երկրորդ հարկն ու տանիքի կառուցատարրերը (մոտ 195 քմ):