Աստանայում Սերժ Սարգսյանի պահվածքը լիովին հասկանալի էր. ասում եք՝ ինչի՞ ձայն չհանեց, ինչ է, հելներ ծեծե՞ր Նազարբաեւին: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:
Նա նշել է, որ Աստանայի հանդիպումից առաջ ինքը զգուշացրել է, որ Նազարբաեւը իրեն լավ չի պահելու: «Չգիտեի նամակ է գրելու թե ինչ, բայց գիտեի, որ ինչ-որ մի բան անելու է»,-ասել է նա, համոզմունք հայտնելով, որ Նազարբաեւի արարքը հիմարություն էր, քանի որ իր մեջ քննարկման որեւէ նյութ չէր պարունակում:
Փոխարենը Արամ Կարապետյանի համար զարմանալի էր Պուտինի արձագանքը Նազարբաեւի հայտարարությանը, քանի որ Պուտինը գիտեր եւ կարող էր այդ սկանդալը թույլ չտար, բայց թույլ տվեց:





























