Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին, ինչպես նաեւ 35 իտալացի քաղաքական գործիչ ու ձեռնարկատեր ձերբակալված են: Նրանք բոլորը կասկածվում են կաշառակերության, շորթման եւ փողերի լվացման մեջ, հաղորդում է La Repubblica թերթը: Ֆինանսական մեքենայություններն արվել են MOSE բազմամիլիարդանոց նախագծի իրականացման ժամանակ, որի նպատակը Վենետիկը ջրհեղեղներից պաշտպանելն էր:
MOSE-ի իրականացման ժամանակ կոռուպցիայի գործով ավելի քան 100 քաղաքական գործիչ ու գործարար են հարցաքննվել: Պարբերականը նշում է, որ դատախազությունը այս գործով ձերբակալման հրաման է ուղարկել նաեւ Ջանկարլո Գալանին (Giancarlo Galan): Վերջինս նախկինում նախագել է Ռենետո շրջանը, ինչպես նաեւ տարբեր ժամանակներում Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարման շրջանում գլխավորել գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունները, հաղորդում է Lenta.ru-ն:
MOSE նախագծի շուրջ սկանդալը բռնկվել է մոտ երկու տարի առաջ: Անցյալ տարվա փետրվարին ոստիկանությունը ձերբակալել է Mantovani շինարարական ընկերության գլխավոր մենեջերին: Վերջինիս խոսքերով, ընկերությունը զբաղվել է փողերի լվացմամբ եւ դրանք արտասահման տեղափոխելով: Այժմ կալանքի տակ են նախագծի հետ կապ ունեցող այլ ընկերությունների մի շարք ղեկավարներ ու ներկայացուցիչներ:




























